Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:57 25-03-2022

Լավ եմ արել, որ հայհոյել եմ. Սաֆարյանը՝ Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտոնական էջում իր մեկնաբանության մասին

Ուկրաինայի Գերագույն ռադայի թվիթերյան պաշտոնական ալիքում գրառում էր արված, ըստ որի՝ ռուս խաղաղապահները Արցախից ուղարկվել են Ուկրաինա։

Թվիթերյան գրառման տակ Հանրային խորհրդի նախկին նախագահ Ստյոպա Սաֆարյանը մեկնաբանության բաժնում հայերին վերաբերող հայհոյախառն մեկնաբանությանը արձագանքել է` «Watching how Kiev will go to na Russian xuj» գրառմամբ։

Oragir.news-ը կապ հաստատեց Ստյոպա Սաֆարյանի հետ՝ հարցնելով, թե ինչո՞վ է պայմանավորված նմանատիպ գրառումը:

«Հասանք նրան, որ այդ գրառումը ջնջեցին, այո, ես արձագանքել եմ Ուկրաինայի բարձրագույն օրենսդիր մարմնի պաշտոնական կայքով տարածված տեղեկությանը։ Իմ ազգին հայհոյողին բա ի՞նչ պետք է անեի, լավ եմ արել»,- ասաց Սաֆարյանը։

Հարցին՝ արժե՞ր նման գրառում անել՝ այն դեպքում, երբ նախկինում կարևոր պաշտոն է զբաղեցրել, պատասխանեց. «Երկրի անվտանգության հարցը թողած՝ ինչի՞ մասին եք մտածում, հայհոյանք է հնչել իմ ազգի հասցեին, իմ ժողովրդին ուղարկել են ռուսական նավի հետևից, ես էլ ընդամենը ասել եմ՝ դուք գնացեք ռուսական նավի հետևից»։

Փաստորեն Հանրային խորհրդի նախկին նախագահը, ով այժմ որևէ պաշտոն չի զբաղեցնում, իրեն իրավունք է վերապահում հայհոյելու՝ ի պատասխան պաշտոնական գրառումների։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան