Ուղիղ եթեր
Ներքին 30 րոպե առաջ - 15:23 16-10-2026

Հռոմում Ռուբինյանն ու Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահը քննարկել են տարածաշրջանային խնդիրներ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին մասնակցելու նպատակով Հռոմում գտնվող ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 16-ին հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ։

Այս մասին տեղեկանում ենք Ազգային Ժողովից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների զարգացմանն ու միջխորհրդարանական կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող և տարածաշրջանային մի շարք հարցերի։