Արտաքին 5 տարի առաջ - 13:12 30-09-2021

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան ստիպված է С-400 գնել, քանի որ ԱՄՆ-ը հրաժարվել է Patriot-ի վաճառքից

Թուրքիան ստիպված չէր լինի գնել ռուսական С-400 ՀՕՊ համակարգերը, եթե ԱՄՆ-ը չհրաժարվեր Patriot համալիրների վաճառքից: Այս մասին New York Times-ին տված հարցազրույցում ասել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք ինքներս ենք գնում մեր սպառազինությունը»,- ասել է նա:

Թուրքիայի նախագահը հավելել է, որ ԱՄՆ-ի նախկին վարչակազմը՝ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի գլխավորությամբ, հաստատել են ինքնուրույն զենքի մատակարար ընտրելու Անկարայի իրավունքը:

Մեկնաբանելով ռուսական զենքի գնումների ֆոնին Թուրքիայի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների սառեցումը՝ Էրդողանն ասել է, որ «այն արժեր դրան»: Նա միաժամանակ հավելել է, որ Վաշինգտոնի հետ Անկարայի կապերը սկզբունքորեն կարևոր բնույթ են կրում, և դրանք պետք է պահպանվեն և ամրապնդվեն:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը