Ուղիղ եթեր
Ուժեղացված ծառայություն Երևանում. բերման է ենթարկվել 40 անձ
copy image url

Ուժեղացված ծառայություն Երևանում. բերման է ենթարկվել 40 անձ

Ներքին 3 տարի առաջ - 15:13 29-09-2021
Սեպտեմբերի 28-ի երեկոյան ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ տարբեր կասկածանքներով բաժիններ բերման են ենթարկվել 40, բերվել՝ 5 անձ, որոնցից 2-ի նկատմամաբ իրականացվել է վարչական վարույթ։ «Կատարվել են խուզարկություններ ու զննություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են տարբեր տեսակի ատրճանակներ ու հրացաններ, դանակներ, մահակներ»,–գրված է հաղորդագրության մեջ»։ Ուժեղացված ծառայության ընթացքում բացահայտվել է նաև ապօրինի թմրաշրջանառության 9 դեպք. հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ, այդ թվում՝ հերոինի ու մեթամֆետամինի նմանվող Հայտնաբերվել են նաև կորած համարանիշեր։ Ուժեղացված ծառայության ընթացքում պրոֆիլակտիկ բնույթի այցեր են կատարվել 10-ից ավելի ժամանցի վայրեր։

Ամենից շատ դիտված

17:50 «Մեղրիի միջացքն» էլ Ռամիլ Սաֆարովի անունով կանվանեն․ դա Նիկոլի մոտ էմոցիա չի առաջացնի
15:40 Ինչ մթնոլորտ է ՀԷՑ-ում, աշխատակիցները մասնակցելո՞ւ են վաղվա ցույցին․ խոսնակի պարզաբանումը
11:52 Հոպ, արա, հե՛յ․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց, Աղազարյանին նիստերի դահլիճից հեռացրին
15:50 Պարտադիր ժամկետային զինծառայողների արձակուրդի ժամկետները երկարացվեցին
12:26 Վախով ապրում ենք, գնալու տեղ չունենք. Բագրատաշենում բնակելի շենք է փլուզվել է
21:57 Մոսկվայում ձերբակալվել է Ադրբեջանի ամենահեղինակավոր օրենքով գողերից մեկը
18:00 Ոչ մեկ հայրենիքի մասին չի մտածում․ Լևոնն էլ, Քոչոն էլ, Սերժոն էլ, Փաշօղլուն էլ կաշառակեր են․ հարցում
23:57 Թիվ մեկ օրակարգը պետք է լինի սեփական ինքնիշխանության վերականգնումը, այնինչ ավելի «կարևոր» է Վեհափառին ավազանի անունով անարգելը
13:40 Ավտովթարի հետևանքով մահացել է «Լիվերպուլ»-ի հարձակվող Դիոգու Ժոտան
12:52 Թուրքիայում առաջարկում են Հայաստանի հետ սահմանի անցակետը կոչել Թալեաթ փաշայի անունով