Խոսք 5 տարի առաջ - 15:00 27-09-2021

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցները թալանել են թալիշ Իսմայիլ Շաբանովին, ում միջոցով արգելվեց Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ. Հոխիկյան

Ազգությամբ թալիշ Իսմայիլ Շաբանովի հետ ժամանակին շատ լավ աշխատում էինք, նա գալիս էր Հայաստան, Հայաստանից կոչեր էր անում հայ-թալիշական բարեկամության մասին։ 2020 թվականի գարնանը ինձ հետ կապվում է Իսմայիլ Շաբանովը և ասում, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան աշխատակիցներն իրեն թալանել են, «Genesis Armenia» գրասենյակում հրավիրված «Անավարտ պատերազմ» խորագրով կլոր սեղան-քննարկմանն ասաց լրագրող Նաիրի Հոխիկյանը։

Հոխիկյանը նշեց, որ դեսպանատան աշխատակիցները փորձել են Իսմայիլ Շաբանովի միջոցով գործնական հարաբերությունների մեջ մտնել թալիշ գործարարների հետ, ինչից հետո մոտ 70.000 դոլար գումարը ստանալուց հետո անհետացել են։

«Այդ մարդիկ աշխատում էին դեսպանատան թե՛ ՀՀ-ի և թե՛ Արցախի ներկայացուցչությունում։ Ես կապվեցի Արցախի ներկայացուցիչ Մասիս Մայիլյանը հետ, ԱԳՆ-ի հետ, որտեղից անգամ չհերքեցին, որ նման բան է եղել, սակայն ինձ ասացին` «դու լուռ մնա, մենք այդ հարցը կլուծենք»։ Ես փորձեցի բացատրել, որ հայ-թալիշական տասնամյակների աշխատանքը ջուրն են գցում, սակայն ինձ ասացին՝ «մենք այդ հարցը կլուծենք»։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ քրեական գործ է հարուցվել Իսմայիլ Շաբանովի դեմ՝ պատճառաբանությամբ, թե Շաբանովն ու նրա միջոցով այլ մարդիկ գումար են տվել ՀՀ դեսպանատան աշխատողներին, որպեսզի նրանք հայկական բանակից գաղտնի ինֆորմացիա բերեն։ Ես նորից կապվում են ԱԳՆ-ի հետ և ինձ ասում են, որ այդ հրահանգները իշխանության վերին օղակներից են եկել։ Ամեն ինչ հասավ նրան, որ հենց Իսմայիլ Շաբանովի շնորհիվ Մասիս Մայիլյանի մուտքը ՌԴ արգելվեց։ Պատերազմի օրերին Մխիթար Հայրապետյանը կապվում է ինձ հետ, որ ես կապվեմ իմ թալիշ ընկերների հետ` Ադրբեջանում ներքին ցնցումներ առաջացնելու համար։ Ես բացատրեցի, որ պետք չէր ժամանակին «նեղացնել» այդ մարդկանց և տասնամյակների աշխատանքը ջուրը գցել», - ասաց Նաիրի Հոխիկյանը։

Լրագրողը կարծիք հայտնեց, որ Հայաստանին դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում, ամեն ինչ հիմնված է անհատների վրա։

«Անհատների վրա պետականությունը չի կառուցվում, մենք հողմաղացների դեմ ենք կռիվ տալիս։ Եթե պետական համակարգը առերևույթ դավաճանական է, ինչպե՞ս կարող ենք կռիվ տալ», - ասաց Հոխիկյանը

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել