Արտաքին 4 տարի առաջ - 11:51 25-09-2021

Թալիբները մտադիր են Աֆղանստանում վերականգնել դաժան ֆիզիկական պատիժները

«Թալիբան» ահաբեկչական շարժումը մտադիր է Աֆղանստանում վերականգնել հանցագործների համար նախատեսված դաժան պատիժները. խոսքը ձեռքերը կտրելու և մահապատժի մասին է: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է շարժման հիմնադիրներից մեկը՝ մոլլա Նուրուդին Թուրաբին:

«Ձեռքերը կտրելն անհրաժեշտ է անվտանգության ապահովման համար»,- ասել է Թուրաբին: Նա հավելել է, որ նման պատիժը զսպող ազդեցություն ունի: «Թալիբան» շարժման ներկայացուցչի խոսքով՝ նոր իշխանությունները դեռ չեն որոշել՝ պատիժները կիրականացվեն հրապարակայնորեն, թե ոչ:

Աֆղանստանում թալիբների նախորդ կառավարման տարիներին սպանության համար նախատեսվում էր մահապատիժ՝ կախաղանի միջոցով, գողության համար կտրում էին ձեռքերը, իսկ ճանապարհային կողոպուտների համար՝ ձեռքն ու ոտքը: Այդ ժամանակ թալիբները պատիժն իրականացնում էին հրապարակայնորեն, այդ թվում՝ Քաբուլի սպորտային մարզադաշտում: Թալիբանի նախորդ կառավարությունում Նուրուդին Թուրաբին գլխավորում էր Առաքինության խթանման և արատների կանխարգելման նախարարությունը:

«Ոչ ոք չպետք է մեզ ասի, թե ինչպիսին պետք է լինեն մեր օրենքները: Մենք անում ենք այն, ինչ թելադրում է իսլամը, և օրենքներ ենք ստեղծում Ղուրանին համապատասխան»,- ասել է Թուրաբին:

Ամենից շատ դիտված

14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
21:53 Վանդալիզմ՝ Լոռու մարզում․ կոտրել են զինվորի հիշատակին տեղադրված հուշաքարը
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել