copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:20 23-07-2021

Բլինկենը հայտարարել է, որ թալիբները Աֆղանստանում կփորձեն ուժով գրավել իշխանությունը

Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինկենը MSNBC հեռուստաալիքի եթերում հայտարարել է, որ «Թալիբան» շարժման գրոհայինները կփորձեն բռնի ուժով գրավել իշխանությունը Աֆղանստանում, ինչը կարող է այն դարձնել «իզգոյ» պետություն:

«Եթե դա տեղի ունենա, Աֆղանստանը վտարակ պետություն կդառնա: Նա չի ստանա իր որոնած օգնությունը, և որը, ըստ «Թալիբանի», իրեն անհրաժեշտ է», - հայտարարել է Բլինկենը:

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի, Աֆղանստանում հակամարտությունը ռազմական լուծում չունի, իսկ Պետդեպարտամենտը «աշխատում է դրան վերջ տալու ուղղությամբ»: