Արտաքին 5 տարի առաջ - 20:47 24-09-2021

Բայդենը խուսափել է հարկերի վճարումից

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խուսափել է հարկերի վճարումից, պնդում են Հանրապետական ​​կուսակցությունում: Պետության ղեկավարն իբր վճարումներից խուսափել է Medicare առողջապահական ծրագրի շրջանակում՝ դեռևս պաշտոնը ստանձնելուց առաջ: Գումարը կազմում է 500 հազար դոլար:

Ինչպես հաղորդում է New York Post-ը՝ հղում անելով ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ ​​Ջիմ Բենքսին, Բայդենն անօրինական կերպով է օգտագործել այսպես կոչված S-կորպորացիաները: Դա նրան անհրաժեշտ էր 2017-2018 թվականներին ելույթների և գրքերի վաճառքից ստացած հոնորարներից հարկեր չվճարելու համար: Այս տվյալները եղել են Կոնգրեսի հետազոտական ​​ծառայության զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ Բայդենը և նրա կինը՝ Ջիլը, այս կորպորացիաների միջոցով ավելի քան 13 միլիոն դոլար են անցկացրել: Ընդ որում, նրանք որպես եկամուտ հայտարարագրել են 800 հազար դոլարից պակաս գումար: Մինչդեռ, ավտոմատ կերպով ստուգվում են միայն ամերիկացի առաջնորդի այն հարկային հայտարարագրերը, որոնք նա ներկայացրել է պաշտոնավարման տարիներին, այն է՝ 2021 թվականից:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
07:15 Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
07:53 ՔՊ-ում սպասում են Արմեն Գրիգորյանի հաջորդ քայլին․ «Ժողովուրդ»
11:57 Արփի Գաբրիելյանը նշում է ծննդյան օրը
09:00 Հայաստանի տնտեսության գահավիժումը` «Զիգզագի» օրինակով