Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 16:04 01-07-2021

Թրամփի ընկերությանն առաջադրել են մեղադրանք՝ հարկերի հետ կապված խարդախությունների պատճառով. NYT

Նյու Յորքի մեծ ժյուրին (երդվյալ ատենակալների կոլեգիան) մեղադրանք է առաջադրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության և նրա ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգի դեմ: Այս մասին հաղորդում է The New York Times-ը:

Նշվում է, որ մեղադրանքի մանրամասները պետք է հրապարակվեն հինգշաբթի, այն բանից հետո, երբ Վայսելբերգը և Trump Organization-ի իրավաբանները կանգնեն դատարանի առջև:

Պարբերականի տեղեկություններով, գործը կապված է շռայլ արտոնությունների հետ, որոնք ստացել է ֆինանսական տնօրենը: Դրանց թվում են՝ բնակարան Մանհեթենում, Mercedes-Benz ավտոմեքենաների վարձույթ և մասնավոր դպրոցում ուսման վարձի վճարում նրա թոռներից մեկի համար:

Այժմ դատախազությունը պարզում է՝ պե՞տք է արդյոք դրանց համար հարկեր վճարեր Վայսելբերգը:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան