Արտաքին 5 տարի առաջ - 18:35 24-09-2021

«Երբ մենք «ազատագրեցինք» Շուշին, ինձ զանգահարեց Վլադիմիր Պուտինը...».  Իլհամ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ազգային պաշտպանություն» ռուսական ամսագրին տված հարցազրույցում բացահայտել է անցյալ տարվա նոյեմբերին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսային բանակցությունների մանրամասները՝ Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարության ստորագրման նախօրեին:

«Բնականաբար, մենք պարբերաբար կապ էինք պահպանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի հետ ռազմական գործողությունների տարբեր փուլերում... Շուշի քաղաքն «ազատագրելուց» հետո Վլադիմիր Վլադիմիրովիչը զանգահարեց ինձ և ասաց, որ հայկական կողմը պատրաստ է անել այն, ինչ պետք է աներ: Նա հարցրեց. «Դուք մնո՞ւմ եք ձեր դիրքորոշման մեջ»: Ես ասացի. «Այո, ես չեմ փոխում իմ դիրքորոշումը: Եթե ​​նրանք հաստատում են մնացած «օկուպացված» տարածքներից իրենց զորքերի դուրսբերման ժամկետները, մենք կանգ կառնենք»: Դա եղել է նոյեմբերի 8-ի երեկոյան: Իսկ նոյեմբերի 9-ին մենք պայմանավորվեցինք կրկին զանգահարել, քանի որ Վլադիմիր Վլադիմիրովիչը տեղի ունեցող իրադարձություններում խաղացել է շատ ակտիվ դեր, նա իմ մեսիջները փոխանցել է Փաշինյանին, իսկ նրանը՝ ինձ...»,- ընդգծել է Ադրբեջանի նախագահը:

Իլհամ Ալիեւը նշել է, որ դա տևել է նոյեմբերի 9-ի վաղ առավոտից մինչև ուշ գիշեր: «Իհարկե, շատ հարցեր կային, որոնք պետք էր համաձայնեցնել: Ամեն ինչ տեղի ունեցավ նման արագ ռեժիմում: Պատկերացրեք, մեկ օրում համաձայնեցնել տեքստը երկու պատերազմող երկրների միջև, և, բնականաբար, այդ տեքստը պետք է հաշվի առներ իրողությունները: Եվ այն հաշվի առավ այդ իրողությունները: Հաշվի է առել, որ Ադրբեջանը հաղթող երկիր է, իսկ Հայաստանը՝ «կապիտուլյացիայի ենթարկված» երկիր: Այդ համաձայնությունը շարունակվել է մինչև ուշ գիշեր և անցել կեսգիշերից հետո: Բաքվի ժամանակով դա նոյեմբերի 10-ն էր, ուստի մենք այն անվանում ենք Նոյեմբերի 10-ի հայտարարություն, իսկ Մոսկվայում դա նոյեմբերի 9-ն էր: Տեքստը վերջնարդյունքում համաձայնեցվեց»,- ասել է ադրբեջանական պետության ղեկավարը:

Ադրբեջանի նախագահն ասել է, որ Պուտինը խնդրել է իրեն չպնդել, որ Փաշինյանը ստորագրի Եռակողմ հայտարարությունը Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների ներկայությամբ. «Ռուսաստանի նախագահը շատ նրբանկատ անձնավորություն է, բոլորին վերաբերվում է շատ հարգալից: Եվ ես ասացի, որ չեմ պնդելու, ինձ պետք չեն ինչ-որ լրացուցիչ պահեր՝ կապված Փաշինյանի նվաստացման հետ, քանի որ դա ոչ թե անձի նվաստացում է, այլ երկրի, և մենք դա մեզ թույլ տալ չենք կարող: Այնպես որ, ես համաձայնեցի, որ մենք միասին կստորագրենք այս փաստաթուղթը, բայց, իհարկե, երաշխիքով, որ Փաշինյանը նույնպես ինչ-որ տեղ կստորագրի այն: Որտեղ է նա (Փաշինյանը) ստորագրել այն, մինչ այժմ հայտնի չէ: Ես բազմիցս եմ հրապարակավ տվել այդ հարցը, բայց պատասխան չեմ ստացել, միգուցե մեկ տարի անց մենք վերջապես կիմանանք այդ մասին՝ ուղղակի պատմության համար»:

Ամենից շատ դիտված

19:30 Մարմարիկում մերժել են ԿԳՄՍՆ-ի 2000-ական դրամները, վարչական ղեկավարը հայտարարում է՝ դպրոցի փակում թույլ չենք տա
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
13:52 Որտե՞ղ ա գրած, որ Ադրբեջանը սահման ա բացելու. ընդամենը ՀՀ տարածք եք հանձնում Ադրբեջանին. սա ճակատագրական հարց ա. Էդգար Ղազարյան
18:36 Հայկավանի 20-ամյա բնակչուհու տնից հափշտակել են 16 հազար ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և բջջային հեռախոս
13:10 Երևանի Բուդաղյան փողոցի բնակիչները դիմում են ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին
13:20 Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի շրջակա միջավայրի հարցերով հանձնակատարին
15:10 Սրիկայություն է ասելը, թե Հոկտեմբերի 27-ը ձեռնտու էր Ռոբերտ Քոչարյանին. այդ օրն անձնական ողբերգություն էր. Լևոն Քոչարյան
18:00 Հոկտեմբերի 27-ը կբացահայտվի, երբ ճշմարտությունը քննիչի Աստվածը դառնա
12:10 Մենք մտադրություն չունեինք մնալ օկուպացված երկիր․ Ալիև