Արտաքին 5 տարի առաջ - 10:15 21-09-2021

ԱՄՆ-ը, ԵՄ-ն և Մեծ Բրիտանիան չեն ճանաչել Ղիմում անցկացված ՌԴ Պետդումայի ընտրությունները

ԵՄ երկրները, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան չեն ճանաչում Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկության արդյունքները և հենց գործընթացը՝ բռնակցված Ղրիմի տարածքում: Այս մասին ասվում է ԵՄ, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի արտաքին գործերի գերատեսչությունների հայտարարություններում: Նրանք ընդգծում են, որ միջազգային հանրությունը Ղրիմը համարում է Ուկրաինայի ինքնիշխան տարածք:

ԵՄ արտաքին գործերի գերատեսչության հայտարարության մեջ նաև դատապարտվում է ռուսամետ անջատողականների վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջանների բնակիչների ընտրություններին մասնակցությունը:

ԵՄ-ն, ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ուշադրություն են հրավիրում Պետդումայի ընտրություններում տեղ գտած բազմաթիվ խախտումների վերաբերյալ հաղորդումներին, ինչպես նաև այն փաստի վրա, որ դրանք իրականացվել են քաղաքացիական հասարակության և լրագրողների վրա Ռուսաստանի իշխանությունների կողմից աճող ճնշման մթնոլորտում: Արևմուտքում գտնում են, որ ռուսաստանցիների համար ընտրելու հնարավորությունը սահմանափակ է եղել: Արեւմտյան երկրները Ռուսաստանի իշխանություններին դատապարտել են նաև ԵԱՀԿ դիտորդներ չհրավիրելու համար:

Հայտարարություններում չի խոսվում Պետդումայի ընտրություններն ամբողջությամբ չճանաչելու մասին: Ավելի վաղ Եվրախորհրդարանը կոչ էր արել ԵՄ-ին չճանաչել քվեարկության արդյունքները, եթե այն արդար ու թափանցիկ չլինի:

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ