Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը աշխատանքային այցով կարող մեկնել է Սոչի, որի ընթացքում նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Պատրաստվում է Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է նա:
Նախագահի մամուլի քարտուղարը նաև ընդգծել է, որ բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները կքննարկեն ամենատարբեր հարցեր՝ սկսած երկկողմ հարաբերություններից, վերջացրած Սիրիայում տիրող իրավիճակով: