Ուղիղ եթեր
-

ՌԴ-ի ու ՀՀ-ի համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ. Օվերչուկ

Արտաքին 3 տարի առաջ - 18:11 20-09-2021

Չնայած համավարակին՝ Ռուսաստանը պահպանեց Հայաստանի առաջատար առևտրային գործընկերոջ իր կարգավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի բացման իր խոսքում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալուց և համավարակից ի վեր երկրների միջև առևտուրը կրկնապատկվել է ՝ 1,3 միլիարդ դոլարից հասնելով 2,5 միլիարդ դոլարի: Անցյալ տարի մեր շրջանառությունը նվազեց 9.5 տոկոսով, բայց արդեն այս տարվա հունվար-հուլիսին կրճատումը հաղթահարվեց: Եվ մենք նշում ենք 17.2 տոկոս աճ: Դա շատ լավ աճ է, բայց մենք չպետք է կանգ առնենք։ Համագործակցության հեռանկարները մեծ են, կան բեկումնային նախագծեր ու գաղափարներ: Եվ ամենակարևորը`դրանք իրականացնելու ցանկություն», - ասաց Օվերչուկը՝ հավելելով, որ այսօրվա ֆորումը դրա վառ օրինակն է:

ՌԴ փոխվարչապետը հայտնեց, որ Ռուսաստան-Հայաստան առևտրաշրջանառության և ներդրումային փոխազդեցության ավելացման նպատակով սկսվել է միջնաժամկետ հեռանկարում նոր ռազմավարական միջկառավարական փաստաթուղթ մշակվել: Դա տնտեսական համագործակցության ծրագիր է մինչև 2025 թվականը, որում կարձանագրվեն նաև երկու երկրների տնտեսական համագործակցության հիմնական ոլորտները:

Օվերչուկի խոսքով` Հայաստանը ցուցադրում է ԵԱՏՄ գործընկերների հետ փոխադարձ առեւտրի աճի ամենաբարձր տեմպերը:

ՌԴ պաշտոնյան նշեց, որ Միությանը երկրի անդամակցությունից ի վեր եւ մինչեւ 2019 թվականը ԵԱՏՄ-ում գործընկերների հետ Հայաստանի ապրանքների արժեքային ծավալն աճել է 82 տոկոսով:

«Խմիչքների մատակարարումը ավելացել է 1.5 անգամ, թանկարժեք մետաղների մատակարարումը` 2 անգամ, օպտիկայի և չափիչ սարքավորումների մատակարարումը`10 անգամ: 2020 թվականին ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրը նվազել է 13.6 տոկոսով, բայց արդեն այժմ ապրանքաշրջանառությունն աճել է 31.9 տոկոսով: 2020 թվականի առաջին կիսամյակում ՀՆԱ-ն աճել է 4.2 տոկոսով, արդյունաբերական արտադրանքը ՝ 4.4 տոկոսով, գործազրկությունը նվազել է 5 տոկոսով»,-նշեց Օվերչուկը:

Նա հավելեց, որ «Ճանապարհորդություն առանց սահմանների» ներբեռնված հավելվածների ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը:

«Աշխատանք առանց սահմանների» ծրագիրը նույնպես սկսում է իր ազդեցությունն ունենալ։ Մենք սկսում ենք իրականացնել տրանսպորտային լոգիստիկ միջանցքների էկոհամակարգ, որի ընդհանուր ակնկալվող ազդեցությունը կազմում է 1.5-2 մլրդ դոլար »,-հավելեց Օվերչուկը:

Ամենից շատ դիտված

16:23 Մահացածը 4 երեխայի մայր էր, փախչում էր, որ ամուսինը չծեծի․ նոր մանրամասներ՝ Պռոշյանի ողբերգական վրաերթից 
20:59 Կայծակի հարվածից զինծառայող է մահացել. նա 30 օրից պետք է զորացրվեր
14:15 «Տիկին Աննան ջնջում է», «իմը հենց նոր ջնջեց», ​​​​​​​«դիպլո՞մ եք տալիս, թե՞ գժի թուղթ»․ Աննա Հակոբյանը քննադատություն չի հանդուրժում
14:26 Ոստիկանությունը վերսկսել է 18 տարի առաջ անհետացած աղջկա որոնումները 
21:55 Սյունիքից ադրբեջանական կողմ անցած տղաները վերադարձել են Հայաստան
17:35 ​​​​​​​Ընտանիքները սգի մեջ են․ տղաներին առևանգել են Փաշինյանի հռչակած ամենաանվտանգ տարածքից
16:03 Ադրբեջանի ՊՆ-ն մեկնաբանել է սահմանին 2 անչափահասների մոլորվելը
23:58 Մի՛ զարմացեք, որ շնորհավորում են հայերի կոտորածն ու տեղահանումը կազմակերպած թշնամի ժողովրդի տոնը
13:24 Սա է «բարեկամ» Ադրբեջանը․ պարզից էլ պարզ է, որ 2 անչափասները որևէ այլ նպատակ ունենալ չէին կարող․ Թաթոյան
18:17 Հայտնի է, թե ով է Ադրբեջանի սահմանը հատած տղաներից մեկը. մանրամասներ