Արտաքին 1 ժամ առաջ - 12:07 05-07-2026

Եվրոպան այսօր դժվար թե ընդունակ լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման համար

Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ։

Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Ինչ վերաբերում է վերջին շրջանում եվրոպական առաջնորդների հաճախակի դարձած հայտարարություններին Ռուսաստանի հետ «խոսելու» անհրաժեշտության մասին, նախևառաջ՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման նպատակով, ապա դրանք շարունակում են համատեղվել մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնելու կոչերի հետ։ Նման խեղաթյուրված տրամաբանությունը հստակ նշան է այն բանի, որ այսօր Եվրոպան հազիվ թե ի վիճակի լինի որևէ կառուցողական գաղափար առաջարկել»,- ասել է նա գործակալությանը։

Ավելի վար արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանը ոչ մի պատրանք չունի Ուկրաինայում կարգավորմանը մասնակցելու Եվրամիության իրական ծրագրերի վերաբերյալ։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Վլադիմիր Զելենսկին լկտի և անիրատեսական պայմաններ է առաջադրում Մոսկվային և իր եվրոպացի համակարգողներին՝ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցում։

Ամենից շատ դիտված

19:45 Ապօրինությո՞ւն, թե՞ անհայտ օրենք․ 25-օրյա հավաքների կանչվածներին արգելում են դուրս գալ ՀՀ-ից
09:00 24 մլն՝ դստեր կողմից, 28 մլն՝ հորից. Աբովյանի համայնքապետի ընտանեկան նվիրատվությունների անատոմիան
16:32 Կտրած-ծակած վերքերով Սպիտակի հիվանդանոց են տեղափոխվել Ջրաշենի նախկին վարչական ղեկավարը, նրա հայրն ու մայրը
15:25 Երևանում ՌԴ 35-ամյա քաղաքացին միզել է Պարեկային ծառայության ավտոմեքենայի վրա
16:47 Թումանյանի հեքիաթը՝ Եվայի կատարմամբ. ինչպես է Անդրեի դուստրը հեքիաթ պատմում
13:51 Թրամփը ելույթ է ունեցել ԱՄՆ անկախության 250-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ
16:20 Հայաստանի և Ռուսաստանի միջև էներգետիկ փոխգործակցությունը կշարունակվի. Պանտելին
22:30 1,5 մլն դրամ փոխհատուցում՝ զրպարտության և վիրավորանքի համար. Բագրատ Սրբազանը հաղթեց դատարանում
14:09 Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի դագաղը դուրս է բերվել Մեծ Մոսալայից
14:44 Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռшզմական համագործակցությունը