Ներքին 5 տարի առաջ - 15:53 19-09-2021

Փաշինյանը Էրդողանի հետ հանդիպելու ցանկություն է հայտնել

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Վրաստանի վարչապետն իրենց տեղեկացրել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկել է հանդիպել։

«Դրա համար Հայաստանը պետք է դրական քայլեր անի։ Եթե այդ հանդիպումը կայանա, Թուրքիան կկարողանա հաստատել դիվանագիտական կապեր»,- ասել է Էրդողանը ադրբեջանական Report-ի փոխանցմամբ։ Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացումով խնդիրները Հայաստանի և Ադրբեջանի միջև կհաղթահարվեն։

«Դա մտորելու տեղիք է տալիս։ Եթե ցանկանում է հանդիպել ինձ, նախքան այդ պետք է որոշակի քայլեր անի: Մենք փակ չենք հանդիպման համար, բայց դրա համար Հայաստանը պոզիտիվ քայլեր պետք է ձեռնարկի»,- ասել է Թուրքիայի նախագահը:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»