Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Արտաքին 5 տարի առաջ - 11:14 18-09-2021

Պելեի դուստրը խոսել է հոր առողջության մասին

Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Պելեի դուստրը՝ Քելի Նասիմենտուն մեկնաբանել է հորը վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին լուրը: Այս մասին նա գրել է Instagram-ում:

Նասիմենտուն լուսանկար է հրապարակել 80-ամյա նախկին մարզիկի հետ: Նկարի մեկնաբանությունում նա խոսել է Պելեի առողջության մասին: «Հայրս ապաքինվում է: Նրա վիճակը նորմայի սահմաններում է: Նրա տարիքում բնական էր, որ վիրահատությունը կհանգեցնի առողջության վատթարացման»,- գրել է նա:

Ավելի վաղ, սեպտեմբերի 18-ին, հայտնի դարձավ, որ Պելեն կրկին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հայտնի մարզիկը բուժվում է Սան Պաուլո քաղաքի հիվանդանոցում:

Սեպտեմբերի սկզբին Պելեն ենթարկվել է վիրահատության. հեռացրել են հաստ աղիքի ուռուցքը: Այս մասին նա գրել էր Instagram-ում:

Բրազիլիայի հավաքականի հետ Պելեն դարձել է աշխարհի եռակի չեմպիոն: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից նա ճանաչվել է «դարի խաղացող»: