Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24news.am «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com
Ուղիղ եթեր
Ավելին 5 տարի առաջ - 23:28 24-06-2021

ԱՄՆ-ում դուստրը ստացել է հոր՝ 1926 թվականի ուղերձը՝ հայտնաբերված գետի հատակին, շշի մեջ

ԱՄՆ-ում Միչիգանի Չեբոյգան գետում զբոսանավի նավապետը 1926 թվականի նամակով շիշ է գտել, հայտնում է USA Today- ը:

Ջենիֆեր Դաուքերը ակվալանգով սուզվել է՝ զբոսանավի ներքևի պատուհանները լվանալու համար և նկատել է 1926 թվականի նամակով մի շիշ, որում գրված է եղել․ «Կարո՞ղ է այս նամակը գտնողը հանձնի այն Ջորջ Մորոուին, Չեբոյգանի շրջան, Միջիգանի նահանգ, և պատմի նրան, թե որտեղ է այն գտել»։

«Դա ջրասուզորդի համար բավական ֆենոմենալ գտածո էր», - կիսվել է Դաուքերը:

Նամակի նկարները նա հրապարակել է իր ֆեյսբուքյան էջում, քանի տարածքում մի քանի Մորոուի գիտեր: Նրա համար անսպասելիորեն գրառումը շատ արագ տարածվել է:

Մի քանի օր անց Դաուքերին է զանգահարել 74-ամյա Միշել Պրիմոն: Կինը պատմել է, որ հենց տեսել է նամակի լուսանկարը, անմիջապես ճանաչել է իր հոր ձեռագիրը, որն ապրել էր Չեբոյգանում մինչև 20 տարեկան:

«Ես հավատում եմ, որ այս կյանքում ամեն ինչ տեղի է ունենում ինչ-որ պատճառով, և սա դրա հրաշալի և զարմանալի օրինակն է», - ասել է Դաուքերը: