Մամուլ 5 տարի առաջ - 07:51 10-09-2021

Թեկնածուն մարզպետի քրոջ որդին է. Հրապարակ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն օրերս հրապարակեց Սյունիքի իրենց թեկնածուների ցանկը։ Որոշ տեղեկություններով՝ թիմում հեշտ չի կայացել թեկնածուների ընտրությունը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ցանկացել է իր տեղակալ Կարո Ավանեսյանին առաջ մղել Գորիսում, բայց հաղթել է Սյունիքից ընտրված պատգամավոր, նախկին ՃՈ պետ Արմեն Խաչատրյանի թեկնածուն։

Մեր տեղեկություններով, նա Մեղրիի մաքսայինի նախկին պետ Վլադիմիր Աբունցն է, ում հեղափոխությունից հետո ազատեցին աշխատանքից՝ համակարգը մաքրելու գործողությունների շրջանակում։ Եվ որպեսզի ընտրություններից առաջ թիմակիցների միջեւ հարաբերությունները չլարվեն, մարզպետն ու պատգամավորներն ընտրություններին չաշխատեն իրար դեմ, ինչպես եղավ Աբովյանում՝ Ռոմանոս Պետրոսյանի ու Սասուն Միքայելյանի դեպքում, Նիկոլ Փաշինյանի ցուցումով ՔՊ մարզային կառույցը Տեղ համայնքը հանձնել է մարզպետի վերահսկողությանը, նա էլ այստեղ քրոջ որդուն է առաջադրել՝ Դավիթ Ղուլունցին։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ