Երևան +13°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:11 18-11-2021

Սյունիքի մարզպետի որդին ազատ կարձակվի

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդին ազատ կարձակվի։ Այս մասին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում։

Դատարանը մերժել է ՀՀ քննչական կոմիտեի` Կարեն Պողոսյանի կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը։

«Կալանավորման ժամկետը կլրանա նոյեմբերի 21-22–ին»,– նշել է Թադևոսյանը։

Հիշեցնենք, որ Կարեն Պողոսյանը սպանության փորձ կատարելու և ապօրինի զենք պահելու հոդվածներով ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել։

Դեպքը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կրակոցներ էին արձակել Գորիսի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ զինված միջադեպին մասնակցել է նաև Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը: Սուրիկ Խաչատրյանի որդին որևէ կարգավիճակ չունի այս գործով։