Կիևում նախատեսում են բորշչի մասին հուշարձան տեղադրել։ Այս մասին հայտնում է քաղաքի վարչակազմի կայքը:
Քանդակի տեղադրման նախաձեռնողը խոհարար Եվգենի Կլոպոտենկոն է: Նրա խոսքով՝ այս միտքը ծագել է շատ վաղուց, քանի որ նա համարում է, որ ուտեստը հանդիսանում է ազգային գաստրոնոմիայի առանցքային ուտեստներից մեկը և «ուկրաինացիների մշակութային ժառանգությունը, որը պետք է փառաբանվի»:
Ուկրաինայում արդեն տեղադրվել են բլիթների, թթուների, ձմերուկների, պաղպաղակի և այլ սննդամթերքի քանդակներ, սակայն բորշչը դեռ չի հավերժացվել, նշել է Կլոպոտենկոն:
Կիեւի քաղաքային խորհրդի քարտուղար Վլադիմիր Բոնդարենկոյի խոսքերով՝ իշխանություններն աջակցում են աշխարհում ուկրաինական խոհանոցի հռչակման հանրային նախաձեռնություններին: Նրա կարծիքով՝ արվեստի օբյեկտի տեղադրումը կօգնի քաղաքում գաստրոնոմիկ զբոսաշրջության զարգացմանը:
Հուշարձանի տեղադրման օգտին հնարավոր կլինի քվեարկել մեկ շաբաթվա ընթացքում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կիեւում ապամոնտաժվել է հուշատախտակ, որը խորհրդանշում է Կիեւի եւ Մոսկվայի բարեկամությունը, որը տեղադրվել է 2001 թվականին: ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան այս միջադեպը ցինիկ փորձ է անվանել ուկրաինացի և ռուս ժողովուրդների վրա: