Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:21 09-09-2021

Սեպտեմբերի 9-ից ՀայՓոստը կդադարեցնի կենսաթոշակի և երեխայի խնամքի գումարների կանխիկ վճարումը՝ բավարար դրամական միջոցներ չստանալու պատճառով

ՀայՓոստը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․

«Կանխիկ եղանակով կենսաթոշակ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստ ստացող հարգելի շահառուներ,

ՀայՓոստը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ից ժամը 16:00-ից սկսած ժամանակավորապես չի վճարում կանխիկ եղանակով կենսաթոշակի և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարումները, քանի որ չի ստացել բավարար չափով դրամական միջոցներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից:

Ֆինանսավորումը ստանալուն պես վճարումներն անմիջապես կվերսկսվեն:

Հայցում ենք ձեր ներողամտությունը»: