Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 22:28 07-09-2021

Գեղարքունիքի մարզպետի տեղակալը ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Նարեկ Մանուկյանն ազատվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից: Վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության պաշտոնական կայքում:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Մանուկյանին ազատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ: