Արտաքին 5 տարի առաջ - 15:18 31-08-2021

Պուտինը հեռացրել է ՆԳՆ հինգ գեներալների. «Կոմերսանտ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր հրամանագրով աշխատանքից ազատել է ՆԳՆ միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների: Այսպես. հինգ գեներալ զրկվել են իրենց պաշտոններից:

Մասնավորապես, նրանք են՝ Մոսկվայի ոստիկանության պետի երկու տեղակալներ Անդրեյ Պոնորցը և Նատալյա Ագաֆևան: Աշխատանքից ազատել են նաև երկու գեներալների, ովքեր բարձր պաշտոններ էին զբաղեցնում Ներքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: Նրանցից մեկը Դմիտրի Շարոբարովն է, ով տասը տարուց ավելի ղեկավարել է Ներքին գործերի նախարարության տրանսպորտի վարչությունը:

Պաշտոնանկությունները վերաբերել են նաև ներքին գործերի նախարարության քաղաքացիական ծառայության դեպարտամենտի և կադրերի վարչության պետի տեղակալ, ներքին ծառայության գեներալ-մայոր Վիտալի Կրասնովին և Մոսկվայի Հարավ-արևմտյան շրջանի հարցերով ներքին գործերի նախարարության վարչության ղեկավար, ոստիկանության գեներալ-մայոր Յուրի Դեմինին:

Ինչպես գրում է «Կոմերսանտը», մի շարք գեներալներ զրկվել են իրենց պաշտոններից այն պատճառով, որ մի քանի տարի առաջ նրանք երաշխավորել են Կամչատկայի ոստիկանության վերջին պետի համար, որը քրեական հետապնդման է ենթարկվել: Մյուսները թոշակի են անցնում, բայց, օրենքի համաձայն, նրանք կարող էին դեռ ծառայել:

Ամենից շատ դիտված

11:40 Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը
21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
07:42 Փաշինյանը վա-բանկ է գնում․ «Հրապարակ»
18:30 Մահացածների փողերը պետականացնելը բարոյական չէ․ դատեր՝ առանց ժառանգների
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
18:23 «Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿ