Արտաքին 5 տարի առաջ - 13:49 31-08-2021

Բժիշկները հայտարարել են, որ կորոնավիրուսի «դելտա» շտամը վտանգավոր է երեխաների համար

«Invitro» մասնավոր բժշկական խմբի մասնագետներն ասել են, որ երեխաները, ինչպես և մեծահասակները, կարող են վարակվել կորոնավիրուսի «դելտա» շտամով, ընդ որում՝ նրանք նույնպես կարող են բավականին ծանր տանել հիվանդությունը:

Ըստ վարակաբան Անդրեյ Պոզդնյակովի՝ այժմ երեխաներն ավելի ծանր են տանում հիվանդությունը, քան մեկ տարի առաջ: Բացի դրանից՝ ներկայումս ավելի հավանական է, որ երեխաներն ունենան թոքերի զանգվածային վնասվածքներ, թրոմբոզ և կորոնավիրուսի այլ դրսևորումներ:

«Հատկապես վտանգված են նրանք, ովքեր ունեն ֆոնային պաթոլոգիա, օրինակ՝ էնդոկրինոլոգիական: Ի թիվս այլ բաների՝ երեխաները կարող են ունենալ հետկորոնավիրուսային բարդություններ, օրինակ՝ բազմահամակարգային բորբոքային համախտանիշ: Այն կարող է առաջանալ նույնիսկ հիվանդության մեղմ ընթացքից հետո: Ամփոփելով կարող եմ ասել, որ այժմ հիվանդության ծանրության տարբերությունները մեծահասակների և երեխաների միջև հավասարվել են»,- ավելացրել է նա:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան