Արտաքին 5 տարի առաջ - 15:37 27-08-2021

Գերմանիայում Քեմալ Աթաթուրքի նկարով նախընտրական պաստառ է պատրաստվել

Գերմանիայում պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Թուրքական մամուլի ուշադրության կենտրոնում է հայտնվել ծայրահեղ աջակողմյան «Այլընտրանք Գերմանիայի համար» (AFD) կուսակցության ղեկավար Մարսել Հոլդհամմերի նախընտրական պաստառը Բեռլինում։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Պաստառի վրա Հոլդհամերի ֆոնին պատկերված է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի լուսանկարը։ Իսկ լուսանկարի վերևի հատվածում գրված է. «Աթաթուրքն էլ ձայն կտար AFD-ին»։

Նախընտրական այդ պաստառը մեծ արձագանք է գտել համացանցի գերմանական և թուրքական տիրույթում։ Թե ում կողմից է պատրաստվել այն, առայժմ հայտնի չէ։

Գերմանիայում գործող և Թուրքիայի քեմալական ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցությանը» (ԺԴԿ-CHP) պատկանող «Բեռլինի միության» ղեկավար Քենան Քոլաթը խստիվ դատապարտել է նման պաստառի պատրաստումն ու տարածումը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը