ՀՀ երեք մարզերում հոկտեմբերի 17-ին մի շարք համայնքների ավագանու ընտրություններ կանցկացվեն։
Ինչպես հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից, ընտրությունները կանցկացվեն Շիրակի մարզի Գյումրի, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, ինչպես նաև Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տաթև և Տեղ համայնքներում:
Ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով: