Արտաքին 5 տարի առաջ - 10:58 26-08-2021

ԱՄՆ հետախուզական ծառայությունը պատրաստում է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ զեկույցի գաղտնազերծված տարբերակը

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, ելույթ ունենալով լրագրողների առաջ, ձեռնպահ է մնացել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ներկայացված՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հատուկ ծառայությունների զեկույցի մեկնաբանությունից: Նրա խոսքով, գաղտնազերծված տարբերակը դեռևս նախապատրաստման փուլում է:

«Հետախուզական համայնքն աշխատում է գաղտնազերծված տարբերակի վրա, որում հանրագումարի կբերվի զեկույցի բովանդակությունը... Մինչև այն հասանելի չլինի, ես չեմ կարող ներկայացնել այլ հավելյալ մանրամասն գնահատականի վերաբերյալ»,- ասել է Փսակին:

Ի դեպ, ամերիկյան ԶԼՄ-ներում, հղում անելով իրազեկ աղբյուրներին, հայտնվել է տեղեկատվություն, որ ԱՄՆ հատուկ ծառայությունների զեկույցում չեն կարողացել տալ վերջնական պատասխան՝ վիրուսը արհեստականորե՞ն է ներդրվել, թե՞ հայտնվել է բնական ճանապարհով:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան