Արտաքին 5 տարի առաջ - 23:46 25-08-2021

«Թալիբանը» աֆղանցիների համար փակել է օդանավակայանի մուտքը

«Թալիբան» արմատական ​​շարժումը փակել է աֆղանցիների մուտքը Քաբուլի օդանավակայան և թույլ է տալիս անցնել միայն օտարերկրացիներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Թալիբանի՝ մշակույթի հարցերով հանձնաժողովի աղբյուրին:

Նրա խոսքով՝ աֆղանցիները խառնաշփոթ են ստեղծել օդանավակայանի դիմաց, բոլոր դռները փակ են: Աղբյուրը հավելում է, որ օդանավակայանի մուտքը փակ է, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիություն ունեցող աֆղանցիների համար, քանի դեռ թալիբները նոր կարգադրություններ չեն ստացել:

Ականատեսներից մեկը պատմել է, որ գրոհայինները օդակայանի դիմաց կանգնեցնում են դեսպանատների մեքենաները և թույլ չեն տալիս իրենց հետ վերցնել աֆղան գործընկերներին և տանել օդանավակայան:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան