Արտաքին 5 տարի առաջ - 16:58 25-08-2021

Ղրիմը պատկանում է թուրք-թաթարներին․ Türkiye

Թուրքական Türkiye պորտալում հոդված է հայտնվել, որը գնահատում է Թուրքիայի վերաբերմունքը Ղրիմը ռուսական ճանաչելու հարցում: Հեղինակն անդրադառնում է այլախոհ Մուստաֆա Ջեմիլևին, որը կարծում է, որ 7 տարվա ընթացքում Ղրիմը լքել է մոտ 30 հազար թաթար, իսկ Ռուսաստանից թերակղզի է բերվել 600-1,5 միլիոն մարդ:

Բացի այդ, մեղադրական հնչերանգ կա ԵՄ երկրների վերաբերմունքի մասով, որոնք, իբր, մեղավոր են այն բանում, որ բավականաչափ ջանք չեն գործադրել թաթարներին «Ռուսաստանի ագրեսիայից» ազատելու համար. «Երեք հայտնի կապիկների նման՝ այս երկրները, ըստ էության, ոչ մի կոնկրետ բան չարեցին, բացի Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելուց»:

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մասնակցել է Ղրիմի պլատֆորմի ֆորումին, որտեղ հայտարարել է, որ Ղրիմը ուկրաինական է և հիշեցրել է, որ «միլիոնավոր թաթարներ» են ապրում Թուրքիայում: Միջոցառման մասնակիցները դատապարտել են Ռուսաստանին, սակայն վերջինիս դա չի հետաքրքրում:

Եվրոպան և Միացյալ Նահանգները գոհ են «տրտնջալուց», մինչդեռ Ռուսաստանը, օգտագործելով դիվանագիտական ​​հնարավորությունները, շարունակում է կատարել իր աշխատանքը: «Մի խոսքով՝ մենք ասում ենք. «Ղրիմը պատկանում է թուրք-թաթարներին», և մենք դատապարտում ենք ռուս-օկուպատորին», - ասված է հոդվածում:

Ամենից շատ դիտված

21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»
16:40 Խեղճ ու խոցելի լինելով՝ դու միմիայն մեծացնում ես Ադրբեջանի ախորժակը. Տաթևիկ Հայրապետյան