Ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում՝ վատ տեսանելիության պատճառով
copy image url

Ավագ լեյտենանտ Արթուր Դավիդյանը մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում՝ վատ տեսանելիության պատճառով

Ներքին 3 տարի առաջ - 19:26 23-08-2021

Օգոստոսի 22-ին, ժամը 21։00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադաս հրամանատարության թույլտվության, դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ինչից հետո որոշ ժամանակ անց նրա հետ կապը կորել է։ Այս մասին տեղեկացնում է պաշտպանության նախարարությունը։

Նախնական տեղեկություններով, ավագ լեյտենանտ Դավիդյանը վատ տեսանելիության պայմաններում մոլորվել է տեղանքում և հայտնվել ադրբեջանական կողմում։ Անմիջապես մեկնարկել են որոնողա-փրկարարական աշխատանքներ, ռուսական կողմի միջնորդությամբ քայլեր են ձեռնարկվում զինծառայողի՝ ադրբեջանական կողմում հայտնվելը հաստատելու ուղղությամբ։