Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ-ից, օգոստոսի 19-ին` ժամը 19:48-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երնջատափ գյուղի ամառանոցների մոտակա ձորակում այրվում է խոտածածկ տարածք:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սաղմոսավան գյուղի տարածքում:
Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 20-ին` ժամը 00:23-ին, մարվել` 01:20-ին: Այրվել է մոտ 30 հա բուսածածկ տարածք: