Ներքին 5 տարի առաջ - 17:03 13-08-2021

Lufthansa-ն բացեց իր նոր երթուղին Երևանից դեպի Ֆրանկֆուրտ

«Զվարթնոց» օդանավակայանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Այսօր Lufthansa-ն բացեց Երևանը՝ որպես իր նոր ուղղություն Հայաստանում

▪️Lufthansa-ն շաբաթական երեք թռիչք կիրականացնի

▪️Ֆրանկֆուրտի իր հանգույց՝ առաջարկելով ավելի քան 150 տարանցիկ ուղղություն

▪️Lufthansa խմբի չորս ավիաընկերություն շաբաթական 16 անգամ մեկնում է Երևանից

Ուրբաթ օրը վաղ առավոտյան՝ տեղական ժամանակով 03:25-ին, Lufthansa-ն երկար տարիներ անց նորից վայրէջք կատարեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Ավիաընկերությունը հպարտությամբ բացեց իր նոր ուղղությունը՝ Ֆրանկֆուրտից դեպի մայրաքաղաք Երևան: Օդանավը դիմավորեցին ավանդական ջրային կամարով և ղեկավար կազմով: Այս նոր կանոնավոր ուղիղ թռիչքը կիրականացվի ամեն կիրակի, երեքշաբթի և հինգշաբթի երեկոյան Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքից, և վայրէջք կկատարի Երևանում գիշերը՝ լուսաբացին: Երևանից Ֆրանկֆուրտ հետադարձն առաջարկվում է երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին՝ ապահովելով ժամանումը Ֆրանկֆուրտ առավոտյան ժամը 06:50-ին:

Սա Հայաստանից մեկնող բոլոր ուղևորներին ընձեռում է ամեն հնարավորություն՝ հեշտությամբ շարունակեlու ճանապարհն այլ ուղղություններով՝ հատկապես Ատլանտյան օվկիանոսից այն կողմ:

Գերմանական ավիափոխադրողը Հայաստանում սկսում է այս նոր կանոնավոր չվերթերը՝ դուստր ընկերության՝ Eurowings-ի Քյոլն նոր երթուղու մեկնարկից մեկ շաբաթ անց: Այն շահագործում է 138 նստատեղ ունեցող Airbus A319-ը՝ ուղևորներին ընձեռելով չորս ժամվա ընթացքում ամբողջ աշխարհից դեպի Հայաստան և Հայաստանից ճամփորդելու հնարավորություն: Դեպի Ֆրանկֆուրտ այս նոր երթուղին, որն անցնում է 2999 կմ կամ 1615մղոն ճանապարհ, հայերի համար կարևոր ուղղություն կլինի՝ այցելելու և հանդիպելու ամբողջ աշխարհում իրենց համայնքներին ու ընտանիքներին: Շատ եվրոպական տուրիստական ուղղություններ, ինչպիսիք են Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, Ավստրիան և Իսպանիան, գրավում են հայ զբոսաշրջիկներին: Ավելին, տրանսատլանտյան ուղղությունների մեծ մասը, հատկապես ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում, հասանելի կլինեն կրթական, բժշկական կամ բիզնես նպատակների համար:

Երևանն այժմ միակ ուղղությունն է ամբողջ Կովկասի տարածաշրջանում, որտեղ Lufthansa խումբն առաջարկում է շաբաթական 16 չվերթ՝ չորս տարբեր ավիաընկերություններով.

▪️Ավստրիական ավիաուղիներ, որն ամենօրյա չվերթեր է իրականացնում դեպի Վիեննա դեռևս 2001 թվականից,

▪️Բրյուսելյան ավիաուղիները, որը դեպի եվրոպական մայրաքաղաք Բրյուսել չվերթեր է իրականացնում շաբաթական հինգ անգամ,

▪️Eurowings-ը (շաբաթական մեկ չվերթ հաճախականությամբ) և Lufthansa-ն (շաբաթական երեք չվերթ հաճախականությամբ), որոնք իրենց նոր երթուղիները բացեցին հենց այս օգոստոսին:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն, շնորհավորելով ավիաընկերությանը, նշել է. «Այսօր աշխարհի ամենահեղինակավոր և վստահելի ավիաընկերություններից մեկը սկսեց թռչել Հայաստան: Վստահ եմ, որ բոլորը շատ ուրախ են նոր ավիաընկերության մուտքի և նոր ուղղությունների համար: Lufthansa-ի ներկայությունը, անշուշտ, կխրախուսի նոր զբոսաշրջիկների՝ մեր երկիր այցելելուն, և Հայաստանի տնտեսությունը դրանից կշահի»:

«Մենք շատ ոգևորված և հպարտ ենք, որ Lufthansa ավիաուղիներն այսօր բացում է իր նոր երթուղին Երևանից Ֆրանկֆուրտ»,-ժապավենի կտրման արարողությանը նշել է Lufthansa խմբի Արևելյան Եվրոպայի Վաճառքի գծով գլխավոր տնօրեն Պիտեր Փուլլեմը:

«Այս նոր ուղղությունը դեպի մեր ամենամեծ հանգույց հիանալի նորություն է ամբողջ աշխարհի հայության համար, քանի որ այն կարող է համախմբել ընտանիքներին, ընկերներին և հայ համայնքին: Ավելին, մենք հավատում ենք, որ այս հնագույն քաղաքն ապագայում ավելի շատ այցելուներ կունենա, քանի որ մենք գիտակցում ենք մեր կարևոր դերը տեղական զբոսաշրջության ոլորտի զարգացման գործում: Շաբաթական 16 թռիչք դեպի չորս տարբեր հանգույցներ. սա լիովին ճկուն և հարմարավետ ճանապարհորդական տարբերակ է», նշել է Պիտեր Փուլլեմը»:

Ամենից շատ դիտված

12:00 Ի՞նչ կասի Պուտինը Փաշինյանին առաջիկա հանդիպումներում
18:45 Դու գող ես, գողի «աբսլուգ» ես, դու արջ քորող ես, դու դամաշնիկ բռնող ես. Փաշինյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
15:30 Հարսանիքից դուրս էին եկել ծխախոտ գնելու. 17-ամյա վարորդը լուրջ վնասվածքներ չի ստացել. նոր մանրամասներ Գավառի ողբերգական վթարից
13:08 ԹՐԻՓՓ-ի մուտքի և ելքի հատվածները գտնվում են Ադրբեջանի տարածքում, հիմնական տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Բաքվի հետ. Բայրամով
16:41 Ծնվել է 44-օրյա պատերազմում զոհված Գրիգոր Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ փոքրիկ Գրիգորը
12:12 Գառնիում 19-ամյա երտասարդը կոկաինով 30 փաթեթ է տեղադրել
18:38 36-ամյա տղամարդը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ. նրան մարմնական վնասվածքներ է պատճառել հարազատ եղբայրը
23:10 Նախնական տեղեկություններով՝ զինծառայողը կրակել է իր գլխին. Factor TV
19:14 Խաղաղություն լինելու է, մեռնեք էլ՝ լինելու է․ Արարատ Միրզոյանը՝ ընդդիմությանը
21:19 Բուլդոզերով ա ուզում լինի, սամալյոտով ա ուզում լինի, Ալիևի Սահմանադրությունը չի անցնելու. Նարեկ Կարապետյան