Ներքին 5 տարի առաջ - 15:20 10-08-2021

Գագարինում մեկնարկել են խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում 2021 թվականի հուլիսի վերջին տասնօրյակից արդեն մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու և Սևանի 2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, այս ծրագիրը Գագարին գյուղի համար ունի կենսական նշանակություն, որի արդյունքում կբարելավվեն ջրամատակարարման և ջրահեռացման առկա խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ:
«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայաստան, ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:

«Ծրագրի նպատակն է` բարելավել համայնքների ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում։
Գագարինի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագրի շինաշխատանքների կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ Հայաստանյան մասնաճյուղն է՝ հանձինս «Եղվարդշին» ԲԲԸ կոնսորցիումի: Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և Եվրամիության կողմից։ Ընդհանուր ներդրումը Հայաստանի Հանրապետության վեց մարզերի համար կազմում է 81 միլիոն եվրո։ Շինարարական աշխատանքները գնալով նոր թափ են հավաքում»,- ներկայացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից։

Ամենից շատ դիտված

21:56 Վատ վերաբերմունքի ահազանգ՝ Գյումրիի «Երեխաների տնից»․ տնօրենը հակադարձում է
23:20 Ամուսնությունից հետո «որոնվում է» երգչուհի Դիանա Մխիթարյանը
23:00 Ութ ծոռ ունեցող 72-ամյա կինը թոշակի տարիներին նոր կարիերա է սկսել
14:57 Գորիսում 30-ամյա ծննդկանը երեխա է ունեցել․ ըստ բժիշկների՝ արական սեռի պտուղը մահացած է եղել. ամուսինը սպառնացել է հաշվեհարդարով
23:52 Տիեզերական հարստություն. գտնվել է աստերոիդ, որի ոսկին կարող է Երկրի վրա բոլորին միլիարդատեր դարձնել
20:38 Մեր խորհրդարանը երկրում տիրող բարքերի անողոք հայելին է. Դավիթ Անանյան
11:59 Արագածոտնի մարզի Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հոշոտել է գյուղացու գառները
22:21 Վրաստանում հայտարարել են Հայաստանի հետ սահմանին 225 հազար դոլարի ոսկու ձուլակտորների ներմուծման փորձը կանխելու մասին
22:57 Գյումրիում վթարային ջրանջատում է
23:41 Ինչ է թաքցնում ձեր քսակը. գիտնականները ցույց են տվել, թե ինչ կա իրականում թղթադրամների վրա