Երևան +19°
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:09 06-08-2021

Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի աստիճանի շնորհման գործընթացը հակասել է ընդունված կանոնակարգին

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ ղեկավար Կարեն Հեքիմյանը դիմել է Հայաստանի Հանրապետության Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Կարեն Քեռյանին, որպեսզի ուշադրություն հրավիրի ԵՊՀ ռեկտորի նորանշանակ ժ.պ. Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորի գիտական աստիճանի հայցման դոկտորական ատենախոսության մեջ և ատենախոսության պաշտպանության գործընթացում առկա խնդիրների և խախտումներին վրա, և սահմանված կարգով ընթացք տրվի գործին։

Մեզ հետ զրույցում Կարեն Հեքիմյանը նշեց, որ ատենախոսության և դրա սեղմագրի ուսումնասիրությունը ցույց են տալիս, որ ատենախոսությունը, ինչպես նաև դրա ապրոբացիայի համար տպագրված գիտական աշխատությունները չեն համապատասխանում «Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 08.08.1997 թվականի թիվ 327 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի պահանջներին։

Մինչև 2015 թվականի մարտ ամիսը գործող խմբագրությամբ կանոնակարգի 10-րդ կետի համաձայն՝ դոկտորական ատենախոսությունների պաշտպանության համար անհրաժեշտ է առնվազն քսան գիտական հոդված, այդ թվում առնվազն հինգը՝ օտարերկրյա պետություններում տպագրվող գրախոսվող գիտական հրատարակություններում:

‹‹Հովհաննես Հովհաննիսյանի հրատարակած 13 հոդվածներից 4-ը հրատարակվել են Գավառի պետական համալսարանի գիտական հոդվածների ժողովածի 2012 և 2013 թվականի համարներում, մինչդեռ ժողովածուն գիտական հրատարակությունների ԲՈԿ-ի ընդունելի ցանկում ընդգրկվել 2015 թվականից, ուստի 2012 և 2013թթ. հրատարակված հոդվածները չեն կարող դիտվել որպես ատենախոսությունների դրույթների հրատարակման համար ԲՈԿ-ի կողմից ընդունելի գիտական հրատարակություններ››,- պարզաբանեց Կարեն Հեքիմյանը:

Նրա խոսքերով՝ ևս 4 հոդված հրատարակվել է «ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի տարեգիրք» ժողովածուում, որը, համաձայն ԲՈԿ պաշտոնական կայքի՝ երբեք չի ընդգրկվել գիտական հրատարակությունների ԲՈԿ-ի ընդունելի ցանկում:

‹‹Հովհաննես Հովհաննիսյանի մենագրությունը թե՛ անվամբ, թե՛ բովանդակությամբ նույնական է դոկտորական ատենախոսության հետ: Սա նշանակում է, որ ոչ թե ատենախոսության առանձին դրույթներ ապրոբացվել են մենագրության մեջ, այլ միևնույն գիտական աշխատանքը 2018-ին հրատարակվել է որպես մենագրություն, իսկ այնուհետև՝ դոկտորական ատենախոսությանը ներկայացվող պահանջները ներառելուց հետո, ներկայացվել է որպես դոկտորական ատենախոսություն››,-ասաց մեր զրուցակիցը:

Կարեն Հեքիմյանի փաստմամբ՝ սա անընդունելի է, քանի որ նախ խախտում է ատենախոսության դրույթներն ապրոբացիայի ենթարկելու պահանջը, երկրորդ՝ կորչում է մեկ մենագրությունը հինգ հոդվածի փոխարեն հաշվելու իմաստը:

‹‹Ի՞նչ արժեք ունի մենագրությունը՝ որպես հինգ հոդվածի փոխարինող գիտական աշխատանք, երբ ատենախոսությունը նույն այդ մենագրությունն է՝ բառացիորեն կրկնվող բովանդակությամբ››,- նշեց Կարեն Հեքիմյանը:

Անդրադառնալով Հովհաննես Հովհաննիսյանի դոկտորական ատենախոսությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այն չի կարող համարվել որպես հայագիտական բնույթի աշխատանք, ուստի նա պետք է հրատարակած ունենա առնվազն 5, այլ ոչ թե 2 աշխատանք արտերկրի գրախոսվող հրատարակություններում:

‹‹Դիմումի մեջ ավելի մանրամասն անդրադարձել եմ նաև Հովհաննես Հովհաննիսյանի՝ արտերկրում հրապարակած աշխատանքներին և դոկտորական ատենախոսության բովանդակությանը, որոնք նույնպես խնդրահարույց են››,- ասաց Կարեն Հեքիմյանը:

Նա արձանագրում է, որ Հովհաննես Հովհաննիսյանին դոկտորի աստիճանի շնորհման գործընթացը հակասել է Կանոնակարգի 10-րդ կետին հետևյալ հիմքերով՝ ատենախոսի գիտական մենագրությունը բառացիորեն կրկնում է ատենախոսության բովանդակությունը, ՀՀ-ում հրատարակած 13 հոդվածներից 8-ն ատենախոսությունների դրույթների հրատարակման համար ՀՀ ԲՈԿ-ի ընդունելի հրատարակություններ չեն, արտերկրում հրատարակած 5 հոդվածներից երեքն ակնհայտ խնդիրներ ունեն գիտականության հետ, որոնցից մեկը ընթացակարգային առումով ևս չի կարող համարվել ՌԴ ԲՈԿ-ի ընդունելի հրատարակություն:

Ամենից շատ դիտված

21:06 Արտաշատում կինը ննջասենյակի պահարանից գողացել է 1.2 մլն դրամ, 3.200 դոլար, 20.000 ռուբլի, ոսկյա զարդեր ու խաղադրույք է կատարել. shamshyan.com
18:07 Երևանում փորձել են թալանել «Գուավա» խանութի «բունկերը». հնչել է կրակոց. գողերն ու անվտանգության աշխատակիցները փախել են. shamshyan.com
08:30 Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին․ Հրապարակ
11:10 Բագրատ Սրբազանը հանդիպում է քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ․ ՈԻՂԻՂ
21:48 Թե ինչպես Իսահակյանը կերակրեց ցրտին ու անձևին իրեն հսկող ՊԱԿ աշխատակցին
11:46 Գյուղը կիսել եք, թnւրքին բերել, ի՞նչ անվտանգություն․ կիրանցեցին՝ Սանոսյանին
19:08 Շատ ցավալի է, որ ԵՊՀ չի լինելու. հարցում
19:31 Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը․ ՈւՂԻՂ
09:30 Ով է ստում՝ Պեսկո՞վը, թե՞ ԱԽՔ-ը, կամ ինչ կփոխվեր, եթե Փաշինյանն ասեր՝ «Այո»
18:45 Մարզպետը կիրանցեցիներին ահաբեկել է, ասել՝ միակ ելքը պետությունից փոխհատուցում ստանալն է