Ներքին 5 տարի առաջ - 22:15 05-08-2021

Սոցիալական ապահովության նախկին նախարարի կարծիքով 250 000 դրամը չնչին գումար է․ Ավետիք Իշխանյան

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՉՆՉԻՆ ՄԱՐԴԻԿ
Սոցիալական ապահովության նախկին նախարարի կարծիքով 250 000 դրամը չնչին գումար է։ Եթե մի երկրում, որտեղ աղքատության և գործազրկության բարձր տոկոսներ են, սոցապ նախկին նախարարի համար այդ գումարը չնչին է։ Մի երկրում, որտեղ ուսուցչի աշխատավարձը 80 000 դրամ է, այդ գումարը չնչին է։ Ի՞նչ ասես, երբ մարդը նստած նախարարի պաշտոնին, ոչ թե մտածում է իր ոլորտում իրավիճակ փոխել, այլ միայն վայելում է պաշտոնը բարձր աշխատավարձով, պարգևավճարներով, ծառայողական մեքենաներով և այլ արտոնություններով, իսկապես իր համար ապագա կա և 250 000 դրամը չնչին գումար է։ Խոսքը վերաբերում է բոլոր նախարարներին և այն պատգամավորներին, ովքեր կօգտվեն այդ գումարներից»։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում