Ներքին 4 տարի առաջ - 22:04 05-08-2021

Հայակական արտադրանքը հասանելի է դառնում աշխարհի տարբեր անկյուններում․ Վահան Քերոբյան

Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է www.buyarmenian.com առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը և հարթակի հնարավորությունները։

Ամերիկահայ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին՝ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել Հայաստանի արտադրողների և Սփյուռքում բնակվող հայ սպառողների միջև։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա չափազանց կարևորել է հարթակի գործարկումը և հույս հայտնել, որ այն լայն հնարավորություններ կստեղծի հատկապես փոքր և միջին գործարարության զարգացման համար։ «Մեզ համար մեր հայրենակիցների ջանքերով ստեղծված հարթակը կարևոր է 3 պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-երին և նպաստում արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ մեր կառավարությունը շատ մեծ ջանք է դնելու, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները դառնան հաջողակ մեր երկրում։ Այսօր նրանց դերը մեր տնտեսության մեջ շատ փոքր է՝ 27%։ Մենք պլանավորել ենք 5 տարվա ընթացքում կրկնապատկել նրանց մասնակցությունը և լայնամասշտաբ աջակցություն ենք ցուցաբերելու թե՛ կրթական, թե՛ որակի ենթակառուցվածքների, թե՛ ֆինանսական ռեսուրսների հասանելիության և արտահանման խթանման ուղղություններով։ Այդ ծրագրերն արդեն մշակման փուլում են»,- ասել է էկոնոմիկայի նախարարը և քաջալերել բոլորին շատ ակտիվ ներգրավվել բիզնեսի մեջ՝ շեշտելով, որ կառավարության ուշադրությունը փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ ավելանալու է։

«Միասնաբար բարձրանում ենք» կարգախոսն ունեցող այս նախաձեռնությունը միտված է համախմբել աշխարհասփյուռ հայկական ներուժը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Buy Armenian առցանց վաճառքի համահայկական հարթակը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Հարթակում արդեն իսկ գրանցված է 750 արտադրող, որոնք առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ՝ սննդից մինչև ձեռագործ իրեր ու հագուստ, և նշված թվերն օրեցօր ավելանում են։

«Աջակցում եմ այս շատ կարևոր նախագծին, որովհետև այն կոչված է աջակցելու Հայրենիքին, նաև խթանելու արտադրությունը Հայաստանում և Արցախում։ Հասկանալով, թե որքան նպաստավոր է նախագիծը մեր Հայրենիքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար՝ մենք սկսեցինք աջակցել տարբեր ձևերով և, առաջին հերթին, հասու դարձնելով այդ գաղափարը լայն հանրությանը»,- իր ելույթում նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, որն առցանց միացել էր միջոցառմանը։ Նրա խոսքերով՝ շահում է Հայրենիքը, Հայրենիքում ապրող և արտադրող մարդիկ ու ընկերությունները, նաև հայկական արտադրանքը ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, ինչը նույնպես չափազանց կարևոր է։

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, համահայկական կառույցների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, նախաձեռնության գործընկերները և անդամները։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից