Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 11:27 21-08-2023

Փոշու հետ կապված, եթե որևէ տեսանյութ ինձ հասանելի է դառնում, նշանակում է՝ արդեն տուգանած պիտի լինեիք․ Ավինյան

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի կողմից նախորդ շաբաթվա ընթացքում շարունակվել են շինհրապարակներում փոշու արտանետումների դեմ ուղղված միջացառումները, որոնց շրջանակներում կազմվել է թվով 3 վարչական իրավախախտման արձանագրութուն։ Պտասխանատուները ենթարկվել են վարչական տուգանքների, տրվել են խախտումները վերացնելու վերաբերյալ առաջարկություններ։ Այս մասին այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածքային ղեկավարը։

Փոփքաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանում շինարարական փոշու ամպերի հետ կապված վարչական իրավախախտում կազմվե՞լ է, ինչին ի պատասխան նշեցին, որ տեսուչները շինարարություն իրականացնողին նախազգուշացրել են, տեղազննությունն է լինելու և ըստ դրա վարչարարությունը կիարականացվի։

Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ այս հարցի հետ կապված պետք է պրոակտիվ լինել։

«Բոլոր խոշոր շինարարաները տեղեկացված են, որ այս խնդիրը մեր ուշադրության կենտրոնում է։ Մենք այստեղ անիմաստ խոսակցություններով չենք զբաղվում։ Եվ եթե չեն հասկանում շինարարաները, որ մենք ուղղակի չենք խոսում, այլ պետք է հետևանք լինի, դա նշանակում է, որ այդ հետևանքը զգալի չէ իրենց համար, չեն մտածում, որ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկենք։ Հիմա գնացեք կոնկրետ էդ դեպքով՝ հասկացեք՝ ինչ է տեղի ունեցել, և համապատասխան արձանագությունը կազմեք ու ամեն օր»,- հանձնարարեց փոխքաղաքապետը և դիմելով համապատասխան աշխատակիցներին, ասաց․ «Փոշու հետ կապված, եթե որևէ տեսանյութ հասանելի է դառնում ինձ, նշանակում է, ձեզ արդեն իսկ հասանելի պետք է դարձած լիներ, դուք արդեն գնացած ու տվյալ շինարարին տուգանած պիտի լինեիք»:

Ամենից շատ դիտված

09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
18:14 Իսպանիա հասած հայկական ծիրանի ամբողջ խմբաքանակը փչացել է. պիտանի չէ իրացման
16:22 Շուտով ամուսնանում եմ. սննդաբան Լիլիթ Բասյանի ցնցող հայտարարությունն ու սիրելիի հետ նոր նկարը
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը
13:40 Երևանում մարտաֆիլմ հիշեցնող զինված «ռազբորկան» տեսանկարահանվել է. պարզվել է՝ 2 մարտական նռնակներից մեկն է պայթել
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
09:31 Իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից. ԱՄՆ-ն նոր հզոր հարվածներ է հասցրել Իրանին
16:49 Ուկրաինական խոշորագույն լոգիստիկ կենտրոններից մեկն ամբողջությամբ այրվել է ռուսական հարձակման հետևանքով
19:36 Թրամփը կոչ է արել Իրանը ներառել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագծում
13:32 Փաշինյանը պատարագի է մասնակցել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում