Ուղիղ եթեր
copy image url
Միտք 2 տարի առաջ - 11:05 26-11-2021

Իսկ դուք ի՞նչ կանեիք, եթե ընդդիմություն լինեիք

Հանրությունը դժգոհ է, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի համար նոր մեքենա են ձեռք բերում։ Նոր ու թանկարժեք՝ մոտ 200 հազար դոլար արժողությամբ BMW 750 Li: Այսինքն՝ դժգոհ չեն, որ իրենց ԱԺ նախագահը Ալեն Սիմոնյանն է, բայց դժգոհ են, որ նրա համար նոր մեքենա են գնում։ Եվ ողբերգությունն այն չէ, որ աղքատ երկրում խորհրդարանի խոսնակի համար նման թանկարժեք ավտոմեքենա են ձեռք բերում, ողբերգությունն այն է, որ այս իշխանությունների նշանակած ԱԺ նախագահի համար են դա ձեռք բերում։ Նորմալ երկրում, նորմալ իշխանության պարագայում, երբ չկա սահմանների անվտանգության խնդիր, չկան սոցիալապես անապահով հազարավոր քաղաքացիներ, որտեղ թոշակներն ու աշխատավարձերը կոպեկներ չեն կազմում, նման սոցիալական բունտ չէր բարձրանա։ Որևէ մեկի մտքով անգամ չէր էլ անցնի, որ կարելի է քննարկել երկրի որևէ պաշտոնյայի մեքենայի մակնիշն ու արժեքը։ Բայց Հայաստանում դա երեկվա քննարկման թոփ թեման էր։

Մարդիկ ասում են և արդարացիորեն են ասում, որ սահմանին մեր զինվորը գետնին է քնում, անմարդկային պայմաններում, իսկ երկրի ներսում պետական պաշտոնյաների համար հարկատուների հաշվին ավելի ճոխ պայմաններ են ապահովվում՝ նոր մեքենա, անձնական բժիշկ, շքեղ առանձնատուն, թիկնապահներ։ Իսկ հայ զինվորը, որ պետք է պաշտպանի մեր հայրենիքն ու նաև իրենց, անպաշտպան է։

Եթե նայենք նորմալ երկրի տեսանկյունից, ապա կարելի է ընդունել մեքենայի գնման անհրաժեշտության վերաբերյալ կառավարության ու Ազգային ժողովի բերած հիմնավորումը, առկա 2011 թվականի BMW 750 Li ծառայողական մեքենայի ընթացիկ տեխնիկական սպասարկումը դարձել էր ծախսատար, և նրա շահագործման ու պահպանման համար ֆինանսական միջոցների հատկացումները այլևս արդյունավետ ու նպատակահարմար չեն։ Հիմա մեքենա է՝ մաշվել է, հնացել է, սկսել է ծախս առաջացնել, որոշել են նորը գնել: Բայց սա նորմալ կընկալվեր, եթե դա այս իշխանությունները չանեին, որոնք մինչև իշխանության գալը աղաղակում էին պադավատապետությւան, ճոխ մեքենաների, պաշտոնյաների համար իրականացվող ճոխ գնումների մասին։ Երկրորդ՝ անընդունելի է հերթական սուտը, առանց որի՝ այս իշխանությունները «կյանք չունեն»․ իբր նախկին մեքենան զրահապատ էր և տարեկան 30 միլիոն դրամ սպասարկամ գումար էր պահանջում։

Եկեք պատկերացնենք, թե ինչ կլիներ, եթե ներկա իշխանությունները լինեին ընդդիմություն․ այսօր հաստատ ԱԺ նախագահի նոր մեքենայի համար մեծ աղմուկ էին բարձրացրել՝ ընդհուպ իշխանափոխության պահանջի ներկայացում։ Իսկ իրենց ամեն ինչ կարելի է։ Եթե իրենք ժամանակին այդպես չվարվեին նախորդ իշխանությունների հետ, իրենք իրենց այդպես չպահեին, այսօր գուցե իրենց արարքները նույն վերաբերմունքին չարժանանային, բայց այս աշխարհում արդարությունը միշտ հաղթանակում է։

Ֆրիկ

Ամենից շատ դիտված

21:16 Կենդանիները քնեցվում են «լեշմանիոզ» հիվանդության անվան տակ. կենդանասեր
08:10 Գեներալները չկան, Փաշինյանը որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը․ Հրապարակ
20:44 Գյուղապետների որդիները չեն մասնակցում վարժական հավաքներին․ արմավիրցի տղաները դժգոհում են
08:53 Lավ գիտեի, որ «լուծարման» փաստաթուղթը անօրինական է, բայց դա միակ ձևն էր՝ փրկելու իմ հայրենակիցներին
08:17 Որքան է Հ1-ը վճարել Հրաչուհի Ութմազյանին ու Համլետ Առաքելյանին՝ «Օսկար»-ը մեկնաբանելու համար․ Հրապարակ
14:40 Շատ գոհ ենք, որ բոլոր ծառերը կտրել են. հարցում՝ 3-րդ մասում
00:30 Ադրբեջանցիները անարգել գալիս են մեր գյուղ՝ իրենց հարազատների գերեզմաններին այցի. Բյուրակնի բնակիչ
23:30 Հայաստանն իր պաշտպանությունը չի հոգացել ո՛չ նախկինում, ո՛չ հիմա. նախկին ԱԱԾ-ականների հայտարարության առթիվ
09:00 Աղքատներն են ընտրում Փաշինյանին, բայց երկիրը վայելում են հարուստները
23:47 Սպասում ենք ԱԺ արտահերթ ընտրություններին. Շմայսի եղբայրը կուսակցություն է հիմնել