Սյունիքի մարզում 10 ժամ ջուր չի լինելու Ալավերդի-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ը և «Audi»-ն․ կա 5 վիրավոր․ shamshyan.com «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում փրկել են ջրահեղձ եղած 2.5-ամյա տղայի կյանքը. shamshyan.com Գեղարքունիքի մարզի ամբողջ տարածքում ձյուն է տեղում․ ճանապարհներին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ Մերկասառույցի պատճառով «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. նա տեղում մահացել է. shamshyan.com «Tesla»-ն Էրեբունի-Մուրացան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են նրա մահը. shamshyan.com Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն. 24News «BMW X5»-ի ոչ սթափ վարորդը Մատենադարանի մոտ կոտրել է ծառն ու աղբամանը, բախվել ծառին. shamshyan.com Հոկտեմբերի 29-ին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտnւքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Թաղման նպաստի վճարման կարգը չի փոխվի. հետևեցինք հանրային արձագանքին. Արսեն Թորոսյան (տեսանյութ)
Արտաքին 5 տարի առաջ - 18:19 03-08-2021

Օնիշչենկոն քննադատել է ռուսներին՝ Ուկրաինային աջակցող Թուրքիայում հանգստանալու համար

Պետդումայի պատգամավոր Գենադի Օնիշչենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիները արձակուրդի ժամանակ Թուրքիա հանգստանալու մեկնելու կարիք չունեն: Նա հիշեցրել է, որ այդ երկիրը զենք է վաճառում Ուկրաինային՝ ըստ էության աջակցելով Դոնբասում պատերազմին:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի նախկին ղեկավարը նաև ընդգծել է, որ ռուս զբոսաշրջիկները, Թուրքիայում հանգստանալով, պարզապես «բարձրացնում են այդ երկրի տնտեսությունը», այդ թվում՝ գումարներ են ներդնում ռազմարդյունաբերական համալիրում:

Բացի դրանից, Օնիշչենկոն հիշեցրել է ողբերգությունը, երբ թուրքական կողմը խոցեց ռուսական կործանիչը: Նրա կարծիքով, այն հրթիռների համար, որոնցով Թուրքիան խոցել է ինքնաթիռը, վճարվել է նաև «թուրքական ափի հանդեպ մեր սիրով»: