Ավելին 5 տարի առաջ - 09:06 02-08-2021

Չեխիան բելառուս վազորդ Տիմանովսկայային հրավիրել է Պրահա

Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլգանեկը արձագանքել է բելառուս վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայայի հետ կապված իրավիճակին, որը հայտարարել էր, որ բելառուսական սպորտի պատասխանատուների հասցեին քննադատությունից հետո ցանկանում են իրեն ուժով Տոկիոյից հեռացնել:

«Կարծում եմ, որ իրավիճակը բելառուս սպրինտերի շուրջ սկանդալային է», - գրել է Կուլգանեկը Twitter-ի իր միկրոբլոգում ՝ հավելելով, որ Չեխիան պատրաստ է օգնել:

Կուլգանեկի խոսքով՝ ինքը Տիմանովսկայային առաջարկում է վիզա տրամադրել Չեխիայի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, որպեսզի այնտեղ նա արդեն կարողանա դիմել միջազգային պաշտպանության:

«Տոկիոյում մեր դեսպանատունը նույնպես պատրաստ է օգնել», - հավելել է Չեխիայի ԱԳՆ ղեկավարը:

Ըստ որոշ տեղեկությունների՝ Տիմանովսկայան դեռ գտնվում է Տոկիոյի օդանավակայանի ոստիկանական բաժանմունքում: Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվել էր, որ նրան տեղափոխել են անվտանգ վայր:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ