Արտաքին 5 տարի առաջ - 20:14 31-07-2021

Թուրքական Բոդրում հանգստավայրի մոտակայքում նոր հրդեհ է բռնկվել

Հերթական հրդեհը մոլեգնում է թուրքական Բոդրումի շրջանում: Ականատեսի խոսքով՝ հրդեհները սկսվել են Բոդրումի մոտակայքում՝ Կումբահչե և Գումբեթ շրջաններում:

Այժմ կրակը տարածվում է դեպի քաղաք: Առայժմ այն հեռու է բնակելի տներից: Սա չի խանգարում զբոսաշրջիկներին շարունակել արձակուրդը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիա կուղարկվի ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության և պաշտպանության նախարարության համախմբված ավիախումբ՝ 11 միավոր տեխնիկայի չափով: Նա կօգնի մարել լայնածավալ անտառային հրդեհները:

Մինչ այդ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի հարավում անտառային հրդեհներից տուժած տարածքները հայտարարվել են աղետի գոտի: Թուրք առաջնորդը նշել է, որ ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը` ազգի «վերքերը բուժելու», ինչպես նաև վնասը վերականգնելու ուղղությամբ:

Հրդեհներն ընդգրկել են թուրքական հայտնի Բոդրում և Մարմարիս հանգստավայրերը: Մի քանի հյուրանոցներից մարդիկ են տարհանվել:

Ամենից շատ դիտված

09:00 Հասան Գագիկ Խաչատրյանի ՊԵԿ-ի քավոր-սանիկներին
22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
18:11 Արտաշատի դպրոցներից մեկից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿ
21:13 Ռուսաստանը պատրաստ է վերսկսել բանակցությունները Կիևի հետ. Պուտին
21:01 Լոռու մարզում Kia-ն բախվել է բետոնե արգելապատնեշներին․ ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը հանկարծամահ է եղել
20:00 Երկրորդ անգամ են սպանել Ալբերտին
21:05 Մի Տարոն Մարգարյան էլ Արայիկ Հարությունյանն է. մեդալների «բարի» ավանդույթը
15:23 Եթե չկիսեի Փաշինյանի քաղաքականությունը, հետևաբար կոալիցիա չէի կազմի. Առուշ Առուշանյան
15:00 Ողբերգություն՝ առանց մեղավորների. ինչու է Ստեփանակերտի վառելիքի պահեստի պայթյունի գործը երեք տարի անց «դոփում տեղում»
18:51 Բայրամովը ինչ էլ ասի՝ Միրզոյանը ժպտալու է, իսկ գերիների հարցը լսելիս կարող է ասել՝ «դե ծնգըլ արեցիք»