Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 10:03 31-07-2021

Շնորհակալ եմ աջակցության համար․ Հովհաննես Բաչկովը՝ ադրբեջանցուն հաղթելուց հետո

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակիչ փուլի ուղեգիր է նվաճել՝ 1/8 եզրափակչում մրցավարների որոշմամբ հաղթելով Ադրբեջանի ներկայացուցչին։

Սկզբունքային մենամարտից հետո մեր հայրենակիցը շնորհակալություն է հայտնել աջակցության համար․

«Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր սպասում էին այս հաղթանակին։ Այնքան շատ հաղորդագրություններ եմ ստացել, շնորհակալ եմ աջակցության համար»,- ասել է Բաչկովը։