Երևան +19°
Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 2 տարի առաջ - 10:07 25-07-2021

Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը Օլիմպիական խաղերում գրանցել է իր առաջին հաղթանակը

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը հաղթանակով է մեկնարկել 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում:

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող Օլիմպիական խաղերի բռնցքամարտի 63 կգ քաշային կարգում Բաչկովը պայքարը սկսել է Անտիգուա և Բարբուդայից Ռյան Ալստոնի դեմ մենամարտով: Հայ բռնցքամարտիկը հաղթել է 5:0 հաշվով: