Ներքին 4 տարի առաջ - 19:48 28-07-2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ ԳՄ հերթական նիստը

Այսօր տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արմեն Աշոտյանը․

«Նիստի ընթացքում քննարկվել է Հայաստանի արևելյան սահմաններին, ինչպես նաև նախիջևանյան հատվածում ստեղծված իրավիճակը, որի մասին գնահատականները արդեն հնչեցվել էին երկու ընդդիմադիր դաշինքների համատեղ հայտարարության մեջ։

Հանձնարարվել է պատշաճ կերպով իրազեկել կուսակցության միջազգային գործընկերներին տարածաշրջանային լարվածության կտրուկ աճի և ադրբեջանական զինված ուժերի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների վերաբերյալ։

Անթույլատրելի է համարվել ՀՀ ԱԳՆ-ի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն» հասկացության փոխարեն «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածման ընդգծումը։

Զեկուցվել են ԱԺ առաջին նստաշրջանին կուսակցության կողմից առաջադրված պատգամավորների առաջիկա գործունեության հետ կապված հարցերը։

Կարևորվել է Ազգային Ժողովում Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի ստեղծման և լիարժեք աշխատանքի հարցը։

ՀՀԿ Գործադիր մարմին»։

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
16:00 Ծառուկյանին ունեզրկո՞ւմ են, թե՞ փրկագին են ուզում, որ ազատեն
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
15:36 Գժվելիքս. Նորայր Նիկոյանի հոլովակը ավտովթարից մահացած քրոջ փոքրիկի հետ
14:08 Երգիչ Վիգեն Հովսեփյանն ու բժշկուհի Շաքե Հմայակյանը ամուսնալուծվել են. ո՞րն է եղել պատճառը
10:48 Ֆրանսիան հոգնել է կիսամերկ զբոսաշրջիկներից. 150 դոլար տուգանք՝ քաղաքում առանց շապիկի շրջելու համար
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
22:14 ՖԻՖԱ-ի սիրելինե՞րը. 10 միլիոն երկրպագու պահանջում է վտարել Արգենտինային ԱԱ-2026-ից
22:43 Բանակի շուրջ իշխանական ստերը՝ հատիկ-հատիկ. Գեղամ Մանուկյան