Սպորտ 5 տարի առաջ - 13:08 28-07-2021

Տոկիո-2020. Գերմանացի մարզուհին պատմել է, թե ինչու է մարզիչը հարվածել իրեն ելույթից առաջ

Գերմանացի ձյուդոիստ Մարտինա Տրայդոսը պատմել է, թե ինչու է մարզիչն իր դեմքին հարվածել Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ձյուդոյի կանանց մրցաշարի ժամանակ: Միջադեպը տեղի է ունեցել բուլղարացի Սոֆիա Յոզբաշի հետ գոտեմարտից առաջ, որտեղ Մարտինա Տրայդոսը պարտություն է կրել ու լքել պայքարը:

«Ինքս եմ մարզիչին խնդրում այդպես անել, քանի որ դա ուժ է տալիս ինձ: Քանի որ պարտվեցի, դա նշանակում է, որ նա Օլիմպիական խաղերում այդ ամենն այնքան էլ լավ չարեց: Մարզիչս պարզապես անում է այն, ինչ ես ցանկանում եմ»,- Իստագրամում գրել է Մարտինա Տրայդոսը:

Միջադեպից հետո սոցցանցերում Մարտինա Տրայդոսի մարզիչին մեղադրել էին բռնություն գործադրելու մեջ, ինչին ի պատասխան մարզուհին գրառում է կատարել և հերքել դա:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում