Արտաքին 5 տարի առաջ - 09:42 24-07-2021

Չինաստանը պատժամիջոցներ է ներդրել ԱՄՆ քաղաքական գործիչների նկատմամբ

Չինաստանի իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել ամերիկյան յոթ քաղաքական գործիչների ու կազմակերպությունների դեմ՝ Հոնկոնգի նկատմամբ նրանց «սխալ գործողությունների» պատճառով, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ հաղորդագրությանը:

Մասնավորապես, ցուցակում ներառված են Կոնգրեսում Չինաստանի տնտեսության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Քերոլին Բարթոլոմեյը, Չինաստանի կոնգրեսի գործադիր հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ջոնաթան Սթիվերսը, ԱՄՆ առևտրի նախկին նախարար Վիլբուր Ռոսը, ԱՄՆ ազգային ժողովրդավարական ինստիտուտի նախագահ Կիմ Դո Յունը, Հոնկոնգի միջազգային հանրապետական ​​ինստիտուտի լիազոր ներկայացուցիչ Ադամ Քինգը, Human Rights Watch-ի Չինաստանի բաժնի տնօրեն Սոֆի Ռիչարդսոնը և Հոնկոնգի ժողովրդավարության կոմիտեն:

«Ի պատասխան ամերիկյան կողմի սխալ գործողությունների՝ Չինաստանը որոշել է կիրառել հայելային պատժամիջոցներ: «Հակաչինական պատժամիջոցներին հակազդելու մասին» օրենքի համաձայն՝ Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ յոթ անհատների և կազմակերպությունների նկատմամբ»,- նշված է հայտարարության մեջ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
11:40 Երևանում ավտոբուս է կողաշրջվել. կա 11 վիրավոր
11:29 Արման Ծառուկյանը հարձակվել է մրցակցի վրա՝ մամուլի ասուլիսի ժամանակ
08:23 Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ․ «Իրավունք»
22:44 Միջազգային աճուրդում հաջողվել է ձեռք բերել Ավրորա Մարդիգանյանի նորահայտ բնօրինակ լուսանկարը
18:35 Հրդեհ՝ Վանաձորում․ հրշեջները կանխել են կրակի տարածումը, ապա մարել․ կա վիրավոր
11:13 Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնի
17:30 Կառավարությունն առաջարկում է երեխաների տեղափոխման կանոնների խախտման տուգանքը 5 հազարից դարձնել 20 հազար դրամ

Ձեզ գուցե հետաքրքրի