Ավելին 5 տարի առաջ - 22:17 21-07-2021

144 տարեկան կենսաբանական տարիքով անգլուհին մահացել է 18 տարեկան հասակում

Անգլիական Արևմտյան Սասեքսի բնակչուհի Աշանտի Սմիթը մահացել է 18 տարեկան հասակում հազվագյուտ գենետիկ հիվանդությունից, որն արտահայտվում է վաղաժամ ծերացումով, հայտնում է Daily Mail- ը: Աղջկա կենսաբանական տարիքը 144 տարեկան էր:

Աշանտին ծնվել էր Հաթչինսոն-Գիլդֆորդի համախտանիշով, որը կոչվում է նաև պրոգերիա: Այս հիվանդությամբ տառապող մարդիկ ութ անգամ ավելի արագ են ծերանում:

Աղջիկը մահացել է սրտի անբավարարությունից՝ ընտանիքի և ընկերների շրջապատում, 18 տարին լրանալուց մի քանի շաբաթ անց: Մահից առաջ նա ասել է իր մորը՝ Ֆիբիին. «Մայրիկ, ես քեզ սիրում եմ, բայց դու պետք է ինձ բաց թողնես», - գրում է թերթը:

«Աշանտիի կյանքը ուրախություն էր: Պրոգերիան նրան պարզապես քիչ շարժունակ էր դարձրել և ոչ ավելին: Նա սովորական 18 տարեկան աղջիկ էր, և ես դա էի սիրում նրա մեջ: Նա հրաշալի էր, կենսուրախ և պերճախոս», - պատմել է աղջկա մայրը:

Չնայած հիվանդության հետ կապված առողջական խնդիրներին, Աշանթին 18-ամյակը տոնել է Sex on the Beach կոկտեյլով։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը