Հնդկաստանի արևելքում՝ Միզորամ նահանգում, 76 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենամեծ ընտանիքի հայրը՝ Զիոնան, հաղորդում է CNN-ը:
«Մեր շտապօգնության խումբը ապարդյուն փորձեց վերակենդանացնել նրան: 45 րոպե տևած վերակենդանացման գործողություններից հետո նա մահացավ», - հայտարարել է Լալրինտլուանգան Ջահաուն՝ հիվանդանոցի տնօրենը, որտեղ տղամարդը մահացել է:
Զիոնան ուներ 89 երեխա՝ 38 կանանցից: Ընտանիքի հայրը պատկանում էր քրիստոնեության արևելյան ճյուղերից մեկին, որը խթանում է բազմակնությունը որպես Աստծո կամք:
Միևնույն ժամանակ, Հնդկաստանի օրենսդրությունն արգելում է բազմակնությունը՝ բացառություն անելով միայն մահմեդականների համար, սակայն իսլամ դավանող հնդիկ բնակչության շրջանում այդ հնարավորությունը հազվադեպ է օգտագործվում: Ըստ հեռուստաընկերության, որը հղում է անում նահանգի Առողջապահության դեպարտամենտին, պարզ չէ, թե արդյոք Զիոնան պաշտոնապես ամուսնացել է իր կանանց հետ: Հայտնի է միայն, որ նա իր առաջին ամուսնությունը կնքել է 17 տարեկանում: