Արտաքին 5 տարի առաջ - 15:07 21-07-2021

Թուրքմենստանի 18 զինվորականներ առեղծվածային կերպով զոհվել են Աֆղանստանի հետ սահմանին

Թուրքմենստանի զինված ուժերի երկու սպաներ և 16 զինվորներ զոհվել են Աֆղանստանի հետ սահմանին, հաղորդում է Turkmen news-ը: Իշխանությունների տեղեկատվության համաձայն՝ նրանք բոլորը զոհվել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով երկրի մայրաքաղաք Աշխաբադի մոտ: Սակայն զոհերի հարազատների շրջանում առկա աղբյուրները պնդում են, որ զոհված զինվորներին բերել են Աֆղանստանին սահմանակից Մարիի վելայաթից:

Հուղարկավորությանը ներկա են եղել նաև զինվորականներ, ովքեր խստորեն արգելել են բացել դագաղները: Ենթադրություններ կան, որ արտակարգ դեպքը, որը ներկայացվում է որպես վթար, իրականում կապված է Թուրքմենստանի հետ սահմանին «Թալիբան»-ի ակտիվության հետ:

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Աշխաբադը զորքեր է կենտրոնացնում Աֆղանստանի հետ սահմանին, իսկ զինվորականների ընտանիքները հեռանում են այս երկրին սահմանակից շրջաններից:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը