Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 19:38 20-07-2021

Հատկապես ճգնաժամային իրավիճակներում հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումն անհրաժեշություն է․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պաշտպանության նախարարությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ներկայացնի Հայաստանի սահմանի տարբեր ուղղություններում վերջին օրերին գրանցվող միջադեպերի, հրադադարի ռեժիմի խախտումների, թշնամու տեղաշարժերի կամ կուտակումների վերաբերյալ:

Երասխի ուղղությամբ ծավալվող իրադարձությունները խորքային առումով փողկապակցված են սահմանի մյուս ուղղություններում տեղի ունեցող զարգացումների, ինչպես նաև՝ արցախա-ադրբեջանական զորքերի շփման գծի իրադրության հետ:

Հատկապես ճգնաժամային իրավիճակներում հանրության հետ արդյունավետ հաղորդակցության ապահովումն անհրաժեշություն է՝ օբյեկտիվ իրավիճակի, համապարփակ տեղեկատվության փոխանցման առումով:

Այս պահին սահմանի այլ հատվածներում տեղի ունեցող իրավիճակների կամ միջադեպերի վերաբերյալ տեղեկատվություն ստացվում է տարբեր լրատվամիջոցների նախաձեռնությունների կամ սոցիալական ցանցի տարբեր օգտատերերի միջոցով:

Երկրորդ՝ հասկանալի է, որ թշնամուն դիվանագիտական, քաղաքական, ռազմական առումով հակազդելու, զսպելու կամ անհրաժեշտ հարվածներ հասցնելու միջոցները, մեթոդները տարբեր են, դրանց մի մասը կարող են տեսանելի չլինել՝ հատկապես եթե խոսքը ռազմական գործոնի մասին է, սակայն տպավորություն ունեմ, որ կիրառման ենթակա մեծ թվով միջոցառումներ չեն իրականացվում»:

Ամենից շատ դիտված

23:39 Դանակահարություն Գյումրիում. Սայաթ-Նովա փողոցը կաթվածահար է
09:00 Հրազդանի մայթերը՝ միջպետական մայրուղու գնով. Սասուն Միքայելյանի որդու «կարճատեսությունը»՝ բանակից ազատվելու հիմք
21:30 Փաշինյանը վախենում է արձակուրդն արտերկրում անցկացնելուց
12:25 Արմավիրի մարզում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
15:52 Բրիտանական թագավորական ընտանիքը կհամալրվի հայկական ծագում ունեցող առաջին անդամով
21:15 Նոր ինքնաթիռն անվանակոչվել է երգչուհի Տաթև Ասատրյանի պատվին. ինչ անակնկալ է պատրաստվել
21:00 «88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը
00:13 Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
19:00 Հանրության համար՝ «չարագործ», ԱԳՆ-ի համար՝ պատվավոր հյուպատոս․ Պիլարսկիի երկվությունը